ԴԱՍԸՆԹԱՑԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
«Կառավարչական որոշումների ընդունման տեսություն» դասընթացի նպատակն է ուսանողներին ծանոթացնել կառավարչական որոշումների ընդունման տեսության հիմնական տարրերին, տեխնոլոգիաներին, որոշումների մշակման հայեցակարգերին, սկզբունքներին ու մեթոդներին, տալ տեսական ու գործնական գիտելիքներ և հմտություններ որոշումների ընդունման բնագավառում՝ կիրառելով տեսական գիտելիքները գործնական աշխատանքով ամրապնդելու ինտերակտիվ մեթոդներ։

- Teacher: Gayane Tovmasyan
ԴԱՍԸՆԹԱՑԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
Դասախոսություն` 24 ժամ, գործնական աշխատանք` 8 ժամ, 3 կրեդիտ:
Կիսամյակ` երկրորդ կամ երրորդ:
Անհրաժեշտ նախապայման` «Բնապահպանության և բնօգտագործման կառավարում» առարկայի դասավանդումից հետո:
Շաբաթվա լսարանային պարապմունքների ժամերի քանակը` երկու:
Նկատի ունենալով այն իրողությունը, որ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրայում սովորում են ամենատարբեր մասնագիտությունների տեր ուսանողներ, ուստի սույն դասընթացի շրջանակներում պետք է տիրապետեն ոչ միայն կայուն զարգացման տեսական հարցերին, հիմնախնդիրներին և դրանց լուծման ուղիներին և ուղղություններին, այլև ձեռք բերեն գործնական հմտություններ և կարողանան լուծել իրադրային խնդիրներ, ուստի, դասընթացը կազմելիս մեր առջև նպատակ ենք դրել դասընթացին վերաբերող տեսական հարցերն ամրապնդել ինտերակտիվ գործնական պարապմունքներով` ներառելով նաև իրադրային խնդիրների շուրջ քննարկումները:

- Teacher: Anna Arakelyan
- Teacher: Grisha Gspoyan