«Էթնոքաղաքականություն» դասընթացի օգնությամբ հնարավոր է մեկնաբանել, համակարգել գլոբալացման գործընթացում ծավալված էթնոքաղաքական հիմնախնդիրները, որը հնարավորություն կտա ուսումնասիրել գլոբալ, ռեգիոնալ և լոկալ մակարդակներում տեղի ունեցող սոցիո-էթնո  աևդիականացման փոխհարաբերությունները: Միևնույն ժամանակ այս դասընթացի օգնությամբ ՀՀ ՊԿԱ-ի մագիստրանտները հնարավորություն կունենան ծանոթանալ աշխարհի էթնիկական պատկերի հետ, որը իր բազմաչափության մեջ բախումնածին է և քաղաքական զարգացման ճգնաժամերի տիրույթում գտնվելող հաճախ ներքաշվում է քաղաքական խաղերի մեջ:

Դասընթացը կօգնի համակարգել մագիստրանտների գիտելիքները էթնոքաղաքականության բնագավառում բացահայտելով նրա առանձնահատկությունները և զարգացման միտումները գլոբալացման պայմաններում: Միևնույն ժամանակ դասընթացը թույլ կտա հասկանալ և կարևորել ազգ-պետությունների միջև առկա այն գործընթացները, որոնք մի դեպքում բախումների մի այլ դեպքում համագործակցության են տանում՝ ծավալելով  սոցիո-էթնո մշակութային երկխոսություն: